Էլպիս
Էլպիս անվան բացատրությունը
Էլպիս անունը առաջացել է հունարեն Elpis անունն է, որ նշանակում է «հույս»։
Հայերը «հույս» բառից ունեն միայն արական Հուսիկ անունը, մինչդեռ քրիստոնյա մյուս ժողովուրդների մոտ որպես իգական անուններ գործածական են «հավատ», «հույս», «սեր» բառերը (ռուսերեն Вера, Надежда, Любовь)։
Ըստ հին ավանդության էլիպսը (հույս), Պիստիսը (հավատ) և Ագապը (սեր) հարազատ քույրեր էին (Սոֆիայի դուստրերը)։
Մեզ մոտ գործածական է եղել Ագապ անունը (Ագապի ձևով), ինչպես և Էլպիսը, որ երևում է նույնիսկ մեր օրերում։
Համապատասխանում է ռուսերեն Надежда անվանը։
2157
Այլ անուններ
Նելլի
Նելլի անվան բացատրությունը Նելլի անունը եվրոպական անձնանուն է, որ եկել է գրականության միջոցով։ Այժմ բավական տարածված անուն է հայերի մեջ։
Աժդահակ
Աժդահակ անվան բացատրությունը Աժդահակ անունը առաջացել է զենդերեն azi dahaka, պահլավերեն azidahak, ֆրանսերեն azdaha բառերից, որից էլ առաջացել է մեր աժդահա (մեծ, հսկա) բառը։ Երեմերեն բացա...
Լարիսա
Լարիսա անվան բացատրությունը Լարիսա անունը նույն ռուսական Лариса անունն է։ Հայերի մեջ գործածական է XX դարից։ Առաջացել է հունական laris բառից է, որ թարգմանվում է «հաճելի» ,...
Աբաս (Աբբաս)
Աբաս անվան բացատրությունը Աբաս անունը առաջացել է արաբերեն Abbas անձնանունից, նշանակում է դաժան, ահեղ, կռվարար։ Հյուբշմանը կապում է ասորերեն awa (aba) բառի հետ,...
Նարա
Նարա անվան բացատրությունը Նարա անունը նորահայտ անուն է, որ ստեղծվել է Գյուլնարա կամ Նարինե անուններից՝ իբրև սրանց փաղաքշական ձևը։ Վերջերս բավական գործածական է։