Ֆրոսյա
Ֆրոսյա անվան բացատրությունը
Ֆրոսյա անունը առաջացել է ռուսերեն Ефросиня անվան փաղաքշական ձևից։ Հայերի մեջ գործածական է իբրև ինքնուրույն անձնանուն։
Ծագում է հուներեն eufrosynos բառից, որը նշանակում է «կենսուրախ», «զվարթ», «երջանիկ»։
Այժմ քիչ է տարածված։
Հայերեն փաղաքշական ձևն է՝ Ֆրոսիկ։

2563
Այլ անուններ
Սիրամարգ
Սիրամարգ անվան բացատրությունը Սիրամարգ անունը հայերեն սիրամարգ թռչունի անունն է։ Այն դարձել է իգական անձնանուն։ Գործածվում է հայերի մեջ XII դարից։
Ղարիբջան
Ղարիբջան անվան բացատրությունը Ղարիբջան անունը առաջացել է արաբերեն garib և պարսկերեն jan՝ հոգյակ բառերից։ Իբրև անձնանուն այլևս գործածական չէ։ Մնացել է միայն Ղարիբջանյան ազգանունը։
Շաքար
Շաքար անվան բացատրությունը Շաքար անունը առաջացել է հայերեն շաքար բառից, որ փոխառություն է պարսկերեն sakar բառի։ Գործածական է իբրև անձնանուն արական և իգական սեռերի համար՝ «քաղցր&ra...
Տոսյա
Տոսյա անվան բացատրությունը Տոսյա անունը առաջացել է ռուսերեն Антонина իգական անունից։ Սրա փաղաքշական ձևերն են՝ Тося, Тоня։ Մեզ մոտ գործածվում է երբեմն որպես ինքնուրույն անձնանուն։ &nbs...
Ումրշատ
Ումրշատ անվան բացատրությունը Ումրշատ անունը առաջացել է արաբերեն umr՝ կյանք և հայերեն շատ բառերից։ Կազմված է հայերեն Արևշատ անվան իմաստով։ Այն նշանակում է երկարակյաց։ Սրա փաղաքշական ձև...