Ռուզան անվան բացատրությունը

 

Ռուզան անունը հանդիպում ենք XIX դարի վերջերին։

Տարածվել է Մուրացանի «Ռուզան կամ հայրենասեր օրիորդը» պատմական դրամայի ազդեցությամբ։

Ըստ Յուստիի` Ռուզուդան կամ Ռուզուքան անվան կրջատ ձևն է։ Աճառյանը  հավանություն է տալիս այս կարծիքին։

Բացառված չի նաև ruz «շեկ» բառից ծագելու հանգամանքը:

Դեռևս XIV դարում հանդիպում ենք Ռուսբեգ կամ Ռուզբեգ անվան, որ նշանակում է «շեկ բեգ» (ինչպես թուրքերեն Սարիբեգ անունը, որ այսօր էլ գործածական է հայերի մեջ)։

Վերջին ժամանակներս հանդիպում ենք նաև Ռուզաննա ձևին, սակայն Ռուզան անունն ինքնին իգական է և այլևս իգականացնելու կարիք չունի։

12415

Այլ անուններ

Դերենիկ

Դերենիկ անվան բացատրությունը   Դերենիկ անունը հայերեն դերեն բառն է, նշանակում է «վանքի սան», «որդի վանաց»։ Հայերի մեջ բավական տարածված անուն է։ Փաղաքշական ձևն է Դ...

Արմեն

Արմեն անվան բացատրությունը   Արմեն անունը հայերեն Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen (հայ) և կամ Armenia (Հայաստան) բառերի հետ։ Այժմ չափազանց տարածված անուն է։ Սրանից է Արմե...

Փանոս

Փանոս անվան բացատրությունը   Փանոս անունը առաջացել է հունարեն fanos բառից։ Այն նշանակում է լուսավոր, փայլուն։ Հայերի մեջ այս անունը տարածված է VII դարից։ Այժմ էլ գործածական անուն է։...

Մաքո

Մաքո  անվան բացատրությունը   Մաքո անունը  հայերեն Մաքրուհի անվան կրճատ ձևն է։ Ժողովրդի մեջ տարածված է իբրև ինքնուրույն անձնանուն՝ անցյալ դարի վերջերից:  

Փնջիկ

Փնջիկ անվան բացատրությունը   Փնջիկ անունը առաջացել է հայերեն փունջ բառից՝ իկ փաղաքշական ածանցով։  Այժմ քիչ հանդիպող անուն է։ 

Վերջինները բլոգից