Աշխեն անվան բացատրությունը

 

Աշխեն անունը առաջացել է պահլավերեն akhsen՝ «գորշ» բառից։

Զենդերենում akhsaena բառը նշանակում է «թուխ», «կապտասև»:

Եթե պահլավերեն akhsen բառի դրափոխված ձևը համարենք, ապա Աշխեն անունը պետք է ստուգաբանվի «մոխրագույն», «գորշ»:

Բայց գույն է արտահայտում նաև «աշխետ» բառը՝ պահլավերեն khset, զենդերեն khsaeta, որը կարելի է մեկնել «հրակարմիր»:

Հնագույն անուններից է:

Խորենացին հիշատակում է Աշխէն կույս, որ Աշխադարի դուստրն էր:

Շատ հավանական է, որ այս անունը կազմված լինի հիշյալ Աշխադար անվան մի մասից և պարսկերեն փաղաքշական en ածանցից՝ Աշխեն, ինչպես պարսկերենից եկած մյուս անուններում, օրինակ Խորեն:

Այժմ էլ գործածական անուն է հայերի մեջ:

8095

Այլ անուններ

Սենեքերիմ

Սենեքերիմ անվան բացատրությունը   Սենեքերիմ անունը ասորական անուն է, որ հունական տառադարձությամբ (Sennakherim) տարածվել է հայերի մեջ անհիշելի ժամանակներից։ Հայտնի է «Աստվածաշնչից&raq...

Աբգար

Աբգար անվան բացատրությունը   Աբգար ըստ Մ․Խորենացու «Հայոց պատմության», համարվում է հայկական բառ և մեկնվում իբրև «ավագ այր»։  Հետագայում իբրև ասորիները և հույն...

Արամազդ

Արամազդ անվան նշանակությունը   Արամազդ անունը եկել է Ավեստայ-ից։ Իրանական դիցաբանության մեջ հայտնի հզոր աստվածներից մեկի անունն է։  Այն հիշատակվում է մատենագրության մեջ նաև Որմիզդ ձևով։...

Քալանթար

Քալանթար անվան բացատրությունը   Քալանթար անունը առաջացել է պարսկերեն kalantar բառից, որ «տանուտեր», «ռես» կամ «ավագ» է նշանակում։ Անցյալում այս անունը...

Մարտիկ

Մարտիկ անվան բացատրությունը   Մարտիկ անունը առաջացել է հայերեն մարտ՝ կռիվ բառից։ Նշանակում է կռվող, մարտնչող՝ ինչպես Ռազմիկ անունը: Սրանից է Մարտիկյան ազգանունը։ Երբեմն Մարտիրոս անունը...

Վերջինները բլոգից